Զոհված զինվորի տանը կասկածելի մարդ է հայտնվել. hraparak.am
Advertisement 1000 x 90

Զոհված զինվորի տանը կասկածելի մարդ է հայտնվել. hraparak.am

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մայիսի 20-ին զոհված Կարեն Դանիելյանի տուն է եկել մի անձնավորություն, ով զոհված զինծառայողի համագյուղացիների խոսքերով բավականին կասկածելի է թվացել: Գյուղացիներից ոմանք պնդում են, թե շատ հնարավոր է ադրբեջանական լրտես էր, որ եկել էր իրենց գյուղ՝ որոշ բաներ պարզելու:

Սարատակի բնակիչները մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ տղամարդը եկել է զոհված զինվորի տուն, ներկայացել է նրա ծանոթ, գյուղացիների ուղեկցությամբ նրանց տուն է գնացել, հետո շատ արագ հեռացել է, երբ նկատել է, որ մարդիկ իրեն թերահավատությամբ են մոտենում, փորձել է փախչել:

Գյուղացիների տեղեկություններով՝ լրտեսին ոստիկանները բռնել են: Շիրակի մարզային ոստիկանությունից սակայն լուրը տարօրինակ համարեցին՝ ասելով, որ նման տեղեկություն չկա:

Սարատակի համայնքապետ Միշա Ղրզոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ես սկզբից լուրջ չեմ վերաբերվել դրան: Մի թափառական, սոված մարդ է եղել, եկել է գյուղ,հաց է խնդրել, հետո տեղեկացել է, որ զոհված զինվոր ունենք, եկել է այնտեղ»: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու են գյուղացիները նման կասկածներ հայտնում, համայնքապետը պատասխանեց. «Իրավիճակից է երևի, Կարենի կորուստը ստիպում է տարբեր բաներ մտածել, ամեն ինչ կասկածել, Կարենը մեր առաջին զոհն էր: Համ էլ գյուղացիներին չգիտեք, մեկը մի բան լսում է, երկրորդը վրան ավելացնում է, երրորդը՝ չափազանցեցում ու էդպես դառնում է մի անհավանական պատմություն»,-ավելացրեց համայնքապետը:

Միշա Ղրզոյանից տեղեկացանք, որ այսօր երեկոյան Կարեն Դանիելյանի հոգեհանգիստն է, իսկ հուղարկավորությունը վաղն է: Թեպետ գյուղում գործող եկեղեցի կա, հարազատների ցանկությամբ հոգեհանգստի կարգը զինվորի տանն է անցկացվելու:

Արևիկ Հակոբյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am



Նման նյութեր