Բոմժ է. համայնքապետը՝ Սարատակում հայտնված ադրբեջանցի լրտեսի սկանդալային տեղեկության մասին. armtimes.com
Advertisement 1000 x 90

Բոմժ է. համայնքապետը՝ Սարատակում հայտնված ադրբեջանցի լրտեսի սկանդալային տեղեկության մասին. armtimes.com

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Շիրակի մարզի Սարատակ գյուղում երեկ՝ մայիսի 21-ին, ադրբեջանական լրտես է հայտնվել: Ըստ հրապարակումների՝ նա գյուղում ներկայացել է մայիսի 18-ին Արցախում զոհված, ծնունդով սարատակցի Կարեն Դանիելյանի անմիջական հրամանատար, նույնիսկ ներկայացրել է Կարենի մահվան մանրամասները: Այնուհետ, ըստ ԶԼՄ-ների, այդ անձը, որը եղել է զինվորական հագուստով՝ տեսնելով այլ սպաների դիմել է փախուստի, ինչն էլ հիմք է հանդիսացել կասկածելու, որ նա ադրբեջանական դիվերսանտ է:

Թեմայի շուրջ զրուցեցինք Սարատակի համայնքապետ Միշա Ղրզոյանի հետ:

– Պարոն Ղրզոյան, Ձեր համայնքում ադրբեջանական լրտես է հատնվե՞լ: Ճի՞շտ է:

– Անլուրջ բան է, սուտ է:

Բայց երեկ մամուլում այդ մասին տեղեկությոններ էր հրապարակվել:

– Ես էլ եմ լսել, որ մեր գյուղում լրտես է հայտնվել: Ես անձամբ չեմ տեսել, բայց ինձ ասեցին, որ սարից իջած բոմժ է եղել՝ կեղտոտ-մեղտոտ շորերով, անլվա:

Այս թեմայի շուրջ պարզաբանում խնդրեցինք նաև Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս խոստացավ այս տեղեկությունը մեկնաբանել ավելի ուշ:

Ամբողջությամբ՝ armtimes.com