Շատերը կարտոֆիլը երկրորդ հաց են համարում: Սակայն ցավով պետք է նշել, որ լինում են դեպքեր, երբ այս երկրորդ հացը կարող է թույն դառնալ: Զուր չեն ասում, որ կարտոֆիլը պետք է մութ տեղ պահել: Լույսի տակ պահված կարտոֆիլները կանաչում են, ծլում և թույն արտադրում: Այդ թույնի անունը սոլանին է: Այն չափազանց շատ է ծլած կարտոֆիլի մեջ:
Մեծ քանակությամբ սոլանինը քայքայում է արյան էրիտրոցիտները, վատ է ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա: Օրգանիզմը ջրազրկվում է, սկսում է տենդ, դող: Շատ դեպքերում մարդիկ մահանում են:
Ավստրիացի գիտնականների հավաստմամբ, մահաբեր է սոլանինի այնպիսի խտությունը, երբ 100 գրամ կարտոֆիլի մեջ լինում է 40 միլիգրամ սոլանին:
Աշնանը հողից հանած 100 գրամ կարտոֆիլի մեջ առկա է 10 միլիգրամ սոլանին, իսսկ գարնանը այդ թիվը միայն աճում է: Այնպես որ կարտոֆիլի ճիշտ պահպանման միակ ձևը՝ լույսից հեռու պահելն է: Եվ այսպես, եթե հաջորդ անգամ կանաչած կարտոֆիլ տեսնեք, խղճացեք թե՛ ձեզ, թե՛ ձեր մտերիմներին ու դեն նետեք այդ կարտոֆիլը: