Ճաճոյի Էդոյի որդին երկու անչափահաս երեխա ունի, երեխաները սպանության ժամանակ տանը չեն եղել. armtimes.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ճաճոյի Էդոյի որդին երկու անչափահաս երեխա ունի, երեխաները սպանության ժամանակ տանը չեն եղել. armtimes.com

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Լոռու մարզում սպանվել է հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը: Վերջինիս սպանելու մեջ կասկածվում է կինը` Լիաննա Կիրակոսյանը:

Տիգրան Մարտիրոսյանը եւ Լիաննա Կիրակոսյանը իրենց երկու անչափահաս երեխաների հետ բնակվում էին Լոռու մարզի Գուգարք գյուղում: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրել է Գուգարքի համայնքապետ Աշոտ Աշուղյանը:

«Նրանք ընտանիքում չորս հոգի էին՝ հայրը, մայրը եւ երկու երեխաները: Կարծեմ մեկը տղա է, մյուսը՝ աղջիկ: Նրանք մեր գյուղում չէին բնակվում, Վանաձորի գրանցում ունեին, բայց շուտ-շուտ գնում-գալիս էին գյուղ»,- ասում է Աշոտ Աշուղյանը:

Տիգրանը, ըստ գյուղապետի, 34 տարեկան էր, իսկ նրա կինը՝ Լիանան 32 տարեկան:

«Նորմալ տղա էր, ակուրատնի ընտանիք էր: Հեչ չգիտեմ, թե ինչի պատճառով են կռվել, դա միայն կինը կիմանա»,- նշեց համայնքապետը:

Հարցին, թե դեպքը որտեղ է տեղի ունեցել, Աշոտ Աշուղյանը նշել է.

«Գյուղում են վիճել, կարծեմ տան բակում է միջադեպը տեղի ունեցել: Չգիտեմ վեճի թեման ինչն է եղել, իրենք, որ գյուղում շատ չէին ապրում, բնակիչների հետ այդպես չէին էլ շփվում: Քաղաքում բիզնեսներ ունեին, գնում-գալիս էին»,- ասաց գյուղապետը:

Վերջինիս տեղեկություններով՝ Տիգրան Մարտիրոսյանի եւ  Լիաննա Կիրակոսյանի երկու անչափահաս երեխաները գտնվում են մոր՝ Լիաննայի ծնողների տանը, ովքեր բնակվում են Վանաձորում: