Ադրբեջանական կայքերը գրում են՝ ՀՀ ԱԺ խոսնակը հարյուրավոր ադրբեջանցի երեխաների է վիրահատել. armtimes.com
Advertisement 1000 x 90

Ադրբեջանական կայքերը գրում են՝ ՀՀ ԱԺ խոսնակը հարյուրավոր ադրբեջանցի երեխաների է վիրահատել. armtimes.com

armtimes.com-ը գրում է. «Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնողովի նախագահ Դեյքվիդ Մքալիսթերի և ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպման մանրամասները:

«Հայաստանի խորհրդարանի խոսնակը պատմել է, թե ինչպես է խորհրդային տարիներին բժիշկ աշխատելիս վիրահատել ադրբեջանցի երեխաների»,-գրել են ադրբեջանական կայքերը և հավելել Արա Բաբլոյանի ուղիղ խոսքը. «Որպես բժիշկ՝ խորհրդային տարիներին ես բուժել և վիրահատել եմ հարյուրավոր ադրբեջանցի երեխաների, և ցավալի է, որ հիմա մենք կորցնում ենք մեր երիտասարդներին: Հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցություններով»:

Ավելի վաղ ԱԺ կայքում տարածվել էր եվրոպացի խորհրդարանականների հետ հանդիպման մասին մամուլի հաղորդագրություն, որում նաև նշված է. «ԱԺ նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման եւ սահմանային միջադեպերի ընթացքում զոհվող երիտասարդների հարցին, վերահաստատել է ԼՂ հիմնահարցի՝ խաղաղ ճանապարհով լուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը եւ նշել. «Որպես բժիշկ՝ խորհրդային  տարիներին բուժել ու վիրահատել եմ հարյուրավոր ադրբեջանցի երեխաների եւ ցավալի է, որ այս օրերին կորցնում ենք մեր երիտասարդներին. խնդիրը պիտի լուծվի բանակցային ճանապարհով»: