Սյունե Սևադա. «Բնազդը սենց ա հաղթում ինտելեկտին, բա՛
Advertisement 1000 x 90

Սյունե Սևադա. «Բնազդը սենց ա հաղթում ինտելեկտին, բա՛

Ավտոբուսում չորս տղա երեխեք շշուկով իրար խեղդում էին,կռիվ էին անում՝ Սարդուրի Ա-ն Արամեի տղան ա, թե՝ Լուտիպրիի, մեկը ասեց՝ էկեք Իշպուինիից խոսանք, հաջորդ դասը էդ ա, խմբով ասեցին՝ հլը ձենդ կտրի դու, խեղճ էրեխեն էկավ կողքս կծկվեց՝ մեկումեջ ռեպլիկներ թողնելով, էն երեքը իրար շարունակեցին ուտել:

Մի քանի կանգառ հետո իրենց տարիքի շատ սիրունիկ աղջիկ նստեց երթուղային, կանգնեց մեզ շատ մոտ: Էս չորսս սսկվեցին, անթարթ նայում էին աղջկան: Կողքս կծկված էրեխեն նայեց-նայեց, ասեց՝ հիմա Սարդուրիի հերն ո՞վ ա, ընկերը քացով խփեց ոտքին:

Բնազդը սենց ա հաղթում ինտելեկտին, բա՛:



Նման նյութեր