Բժիշկների հսկողության տակ է. Արեն Բայադյանի կինը՝ ամուսնու առողջական վիճակի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Բժիշկների հսկողության տակ է. Արեն Բայադյանի կինը՝ ամուսնու առողջական վիճակի մասին. life.panorama.am

Life.panorama.am-ն արդեն հայտնել է, որ գրեթե մեկ շաբաթ առաջ ռեժիսոր Արեն Վայադյանին կոտրվածքներով գտել են Հրազդանի կիրճում եւ տեղափոխել հիվանդանոց: Այսօր փորձել ենք հետաքրքրվել, թե ինչպես է ռեժիսորի բուժումն ընթանում եւ արդյոք պարզվել է, թե ինչ հանգամանքներում է դեպքը կատարվել: Life.panorama.am-ի հետ զրույցում Արեն Բայադյանի կինը արտահայտվեց շատ կարճ. «Արենը գտնվում է հիվանդանոցում, նա բժիշկների հսկողության տակ է եւ ապաքինվում է: Շնորհակալ եմ հետաքրքրվելու համար»,- նշեց նա: Հարցին, թե դատաբժշկական քննությունն արդեն իրականացվե՞լ է եւ արդյոք պարզվել է դեպքի հանգամանքները, ռեժիսորի կինը պատասխանեց. «Ես Ձեզ այլ ինֆորմացիա հայտնել չեմ կարող, դա ոստիկանության հարցն է»:


Նման նյութեր