Microsoft-ն օգտատերերին կվճարի Google-ից հրաժարվելու համար
Advertisement 1000 x 90

Microsoft-ն օգտատերերին կվճարի Google-ից հրաժարվելու համար

Microsoft ընկերությունը վարձատրության ծրագիր է գործարկել Bing որոնիչն օգտագործելու համար: Այս մասին հայտնել է The Independent-ը:

Հրատարակությունը նշում է, որ ընկերությունն այդ քայլին է դիմել՝ փորձելով Google-ի յուզերներին գրավել իր կողմը: Առայժմ ծրագիրն աշխատում է Մեծ Բրիտանիայի բնակիչների համար:

Հավելավճարներ ստանալու համար օգտատերը պետք է մտնի Bing ծրագիրը Microsoft հաշվառման գրանցման միջոցով: Յուրաքանչյուր որոնողական հարցի համար յուզերը կստանա ընծայական բալեր, որոնք նա կկարողանա մթերքներով փոխանակել ընկերության խանութներում, այդ թվում՝ Windows-ում և Xbox-ում: