Էմիր Նեմանյա Կուստուրիցա. սերբ կինոռեժիսոր, երաժիշտ. դերասան, ով պարգևների է արժանացել Եվրոպայի խոշորագույն փառատոներում, այդ թվում նաև՝ երկու «Ոսկե արմավենի» մրցանակների Կաննի կինոփառատոնում: Բացի կինոյում աշխատանքներից, Կուստուրիցան հայտնի է՝ որպես The No Smoking Orchestra ֆոլկ-ռոք խմբի անդամ:
Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստեր հանճարեղ սերբ կինոռեժիսորի մասին:
Կուստուրիցան օղի չի խմում: Սրանում ոչ մի զարմանալի բան չկա, չէ՞ որ ընդունված կարծրատիպերին հակառակ՝ սերբերը (Կուստուրիցան իրեն համարում է սերբ և հարավսլավացի) խիստ տարբերվում են ռուսներից: Ընդհանրապես նրանք նախընտրում են սուրճ, այլ ոչ թե՝ սպիրտային խմիչք: Ռեժիսորը ռեստորաններում պատվիրում է Կաբերնե Սովինյոն, իսկ օղի սկզբունքորեն չի խմում:
Կուստուրիցան ատելի է ենթակաների կողմից: Դժվար է պատկերացնել պահանջկոտ ռեժիսոր, ում նկատմամբ ենթակաները բարյացակամորեն ենտրամադրված: Եվ Կուստուրիցան էլ բացառություն չէ: Նկարահանման հրապարակում նա անտանելի է լինում, քանի որ պահանջում է, որպեսզի «յուրաքանչյուր կադրը գլուխգործոց լինի»:
Գնահատում է ազատությունը և սիրում է գնչուներին: Նրա ֆիլմերում գովերգվում է ազատության թեման և նկատվում է ծաղրը՝ բարոյական սահմանափակումների նկատմամբ: Կուստուրիցան ինքը սիրում է ասել, որ նկարահանում է այն ֆիլմերը, որոնք իրեն դուր են գալիս, և ոչ մի մարդ աշխարհում իրեն չի կարող ցուցում տալ: Հնարավոր է՝ հենց դրա համար էլ կինոռեժիսորը լավ է վերաբերվում գնչուներին, որոնց համարում է իր տեսակի մեջ մարգինալներ՝ չխամրած գիտակցությամբ:
Կուստուրիցայի հայրն ու մայրն իսլամի հետևորդներ են: Ռեժիսորը շեշտադրում է կատարում այն բանի վրա, որ իր հեռավոր նախնիները եղել են ազգությամբ սերբեր և դավանել են ուղղափառություն: Էմիր Կուստուրիցան ինքն ընդունել է ուղղափառությունը միայն 2005 թվականին:
Ստեղծել է Դրվենգրադը: Կինոռեժիսորին հետաքրքրել է Զլատիբոր տարածքը Սերբիայում «Կյանքն ինչպես հրաշք» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Կուստուրիցան ցանկանում էր ստեղծել իդեալական գյուղ: Ամբողջ Դրվենգրադը կառուցված է փայտից: Այնտեղ ոչ ոք չի ապրում: Գյուղի տարածքում կարելի է գտնել եկեղեցի, կինոթատրոններ և սրճարաններ: Այնտեղ կանգնած է նաև Կուստուրիցայի ընկերոջ՝ Ջոնի Դեփի արձանը:
Էմիր Կուստուրիցան հայտնի է իր պեսիմիզմով: «Ամեն անգամ, երբ ես ֆիլմ եմ նկարում, ես ուզում եմ սպանել ինձ: Ես ուղղակի չեմ տեսնում լույսը թունելի վերջում»:
Էմիր Կուստուրիցան բավականին ագրեսիվ է արտահայտվում նաև դեմոկրատիայի մասին: «Ես հոգնել եմ դեմոկրատիայից: Դեմոկրատիայի ժամանակ մարդիկ քաղաքագլուխ են ընտրում: Իսկ ես ուզում եմ քաղաք կառուցել, որտեղ ինքս կընտրեմ բնակիչներին»:
Էմիր Կուստուրիցան հանդիսանում է գլոբալիզացիայի հակառակորդ, ինչի մասին բազմիցս հայտարարել է, երբեմն՝ վառ արտահայտված սարկազմով. «Ամեն ինչ պետք է վաճառված լինի: Ամեն ինչ պետք է վաճառվի: Բոլորը պետք է գնեն, բոլորը պետք է ջիփ ունենան»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը