Օլիվեր Սաքս. Մեր տեսակն այլևս չի լինի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օլիվեր Սաքս. Մեր տեսակն այլևս չի լինի

Մեր ժամանակների ամենաճանաչված հոգեբան՝ Օլիվեր Սաքսը կյանքի, մահվան, կյանքի իմաստի մասին:

Մեկ տարի առաջ մահացավ Օլիվեր Սաքսը: Ստորև ներկայացնում ենք նրա մահից 6 ամիս առաջ տպագրված նրա մտքերը: Վստահեցնում ենք, արժե կարդալ:

«Մեկ ամիս առաջ վստահ էի, որ ունեմ ամուր առողջություն, կյանքը մեջս եռում էր… Հիմա 81 տարեկան եմ, բայց մեկ է՝ 1 մղոնը մնչև լողում եմ, օրը վերջանում է: Այդուհանդերձ, հաջողություններիս վերջը եկել է: Մի քանի շաբաթ առաջ ասացին, որ իմ լյարդում բազում մետաստազներ կան: 9 տարի առաջ ասացին, որ աչքի հազվադեպ ուռուցք ունեմ: Ռադիոթերապիայի և լազերների միջոցով այն մեղմեցին, բայց մի աչքիս տեսողությունը կորցրեցի: Հավանականությունը, որ ամեն բան լավ կլինի՝ մեծ էր, սակայն իմ բախտը չբերեց:

rexfeatures_387133a

Հիմա ես գոհւնակության զգացում ունեմ՝ 9 տարվա բեղմնավոր աշխատանքի համար, որ կյանքը ինձ պարգևեց: Եվ հիմա՝ դեմ առ դեմ կանգնած եմ մահվան առաջ: Հիվանդույթունը կուլ է տվել իմ լյարդի 1/3-ը, և չնայած տարածումը կարելի է հետաձգել, բայց կանգնեցնել անհնար է: Ուզում եմ հասկանալ, թե ինչպես է պետք ապրել մնացած ամիսները: Այն պետք է ապրել ամենահարուստ, ամենախորը, ամենաբեղմնաոր ճանապարհով: Դրան ինձ ուղղորդում է 18 -րդ դարի փիլիսոփա Դավիթ Յումի մտքերը: Յումն իմանալով, որ մահացու հիվանդ է, 65 տարեկան հասակում գրեց «Իմ կյանքը» ինքնակենսագրականը:

rexfeatures_387133b

Եվ ի՞նչ է նա ասում: «Քիչ եմ տառապել հիվանդությունից, չնայած շատ հյուծված եմ, միևնույն է՝ չեմ կորցնում հոգեկան հավասարակշռությունս,- գրում է Յումը: – Ես պահպանել եմ գիտության հանդեպ նույն հետաքրքրությունը»:

Իմ բախտը բերել է փաստորեն: Ապրել եմ 80 տարի: Եվ այդ տարիները սիրո, աշխատանքի առումով շատ հագեցած են անցել: 65-80 տարեկան ընկած ժամանակահատվածում հրատարակել եմ 5 գիրք, ավարտել եմ ինքնակենսագրականը: Ավարտին եմ հասցնում ևս մի քանի գիրք:

Mandatory Credit: Photo by REX Shutterstock (387133d) OLIVER SACKS OLIVER SACKS - 2002

«Ես,- շարունակում է Յումը,- տարբերվել եմ հեզությամբ, ինքնակառավարմամբ, բաց, շփվող և ուրախ բնույթով: Նվիրական եմ, թշնամիներ չունեմ, կրքերում հանդարտ եմ»:

Այստեղ ես տարբերվում եմ Յումից: Չնայած վայելել եմ ընկերական սերն ու հարգանքը, թշնամիներ չունեմ, չեմ կարող ասել, որ հեզ եմ: Հակառակը՝ շատ հարցերում մարտական եմ, հախուռն եմ: Այդուհանդերձ, Յումի էսսեի մի հատված հոգեհարազատ է. դժվար է ավելի քիչ կառչած լինել կյանքին, քան հիմա:

Վերջին օրերին կյանքս կարողացել եմ տեսնել բարձունքից, ինձ հաջողվեց տեսնել ամեն ինչի կապը միմյանց հետ: Դա չի նշանակում, որ կյանքն ինձ համար վերջացել է: Հակառակը, աներևակայելի կենսունակ եմ, կարծում եմ դեռ կկարողանամ ավելի խորը ընկալումների հասնել: Ուզում եմ ճամփորդել, ճանաչել, ճանաչել:

Mandatory Credit: Photo by REX Shutterstock (387133g) OLIVER SACKS OLIVER SACKS - 2002

Խիզախություն է պետք, խոսքի պարզություն: Ես պետք է հասցնեմ մինչև վերջ հստակեցնել իմ և աշխարհի կապը: Դեռ ժամանակ էլ կմնա ուրախանալու և հիմարություններ անելու համար:

Ես նոր հնարավորություններ եմ սկսել տեսնել: Անէական բաների համար ժամանակ չկա: Պետք է կենտրոնանալ սեփական անձի և բարեկամների վրա: Ես այլևս երեկոյան նորություններ չեմ նայելու և  ժամանակ չեմ վատնելու առօրյա քննարկումների շուրջ: Դա անտարբերություն չէ, դա իմ խնդիրները չեն այլևս, դրանք ապագայի խնդիրներ են: Հիանում եմ երիտասարդներով. ապագան վստահելի ձեռքերում է:

Վերջին 10 տարիներին ավելի ուշադիր եմ եղել իմ ժամանակակիցների մահվան դեպքերին: Իմ սերունդը ելքի ուղին է բռնել: Մտածում էի, որ մահը անջատում է, մի մասիդ անջատում: Մեր տեսակը այլևս չի լինի: Բայց ձեր նմաններն էլ երբեք չեն լինի: Մարդը երբ մահանում է, փոխարինել չի լինի. մնում է մեծ խոռոչ, որը ոչ մի բանով չի լցվի, որովհետև ճակատագիրը՝ թե՛ գենետիկական, թե՛ նեյրոնային, կայանում է յուրօրինակության անկրկնելիության սկզբունքի վրա: Պետք է որոնել և գտնել սեփական ուղին, ապրել սեփական կյանքը, մահանալ սեփական մահով:

Չեմ կարող ձևացնել, թե անվախ եմ: Բայց ամենակարևորը՝ շնորհակալ եմ: Սիրել եմ և սիրվել: Շատ բան է տրվել, ինչ որ բան էլ ես եմ տվել: Աշխարհի հետ շփվել եմ ինչպես գրողներն իրենց ընթերցողների հետ: Իսկ ամենակարևորը, գիտակից մարդ եմ ինձ համարել, մտածող կենդանի, և դա ինքն իրենով հսկայական առավելություն էր և մեծ արկած»: