Հայաստանի տարբեր շրջաններից եկած երեխաները հունիսի 14-ին զեկույց են ներկայացնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին՝ իրենց առնչվող հարցերի, խնդիրների և երազանքների մասին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից՝ հավելելով.
«Զեկույցի ավարտին՝ երևանյան ժամանակով ժ.10.45-ին, Հենրիխ Մխիթարյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը ուղիղ միացմամբ ֆեյսբուքյան ասուլիսի կմասնակցեն, որի ընթացքում կպատասխանեն Հայաստանում երեխաների իրավիճակի վերաբերյալ նախօրոք ստացված հարցերին»: