Կույս կանանց միավորման արձագանքը՝ Մխիթարյանի ու Լոպիրյովայի համատեղ լուսանկարների առնչությամբ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կույս կանանց միավորման արձագանքը՝ Մխիթարյանի ու Լոպիրյովայի համատեղ լուսանկարների առնչությամբ

«Կույս կանանց միավորում» ՀԿ Facebook-յան հրապարակումը:

Հարգելի սիրելիներ, կայացել է արտահերթ պատահար։

ՀԱՅ ազգի պանծաբույծ զավակ Հենրիխ Մխիթարյանը համասփռել է լուսանկար ազգությամբ ռուս մոդել Վիկտորյա Լոպիրևայի հետ։ Կոչված լինելով ծառայել հայու գենի հարատևության հանգամանքով՝ «Կույս Կանանց Միավորումը» տագնապ է արտահայտում։

Անձամբ տիկին Արշալույս Ենոքյանը մայրաբար դիմում է դղրդահռչակ ֆուտբոլիստին. Հենրիկ, որդի ջան, չգայթակղվես օտար գերանքով, զերծ մնա ինտիմ բնույթի համար։ Հայու գենը, որ ամբարում է պատրաստել քո կերպում, պետք է ծառայի ՀԱՅ ազգին։ Վիկտորյաներ կան նաև մե՛ր էթնոգենիկ կայանքում։

Կառուցապատիր ապագան հայ շինարարությամբ։

Իրավիճակը պահանջում է սթափություն, պատասխանատվության գիտակցություն և ազգային նվիրում։ Ներքին ազդակային հավատքով դեպի հոգևորի ձգտման նվաճում՝ ահա հայու կերպի ծիրանագույն ճիլոպը։ Լինենք հայ, մտածենք ազգի մասին։