Ներկայացնում ենք վարչապետի երեկվա գրառումը.
«Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկել ենք մի կարևոր հարց։
Խոսքը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված գործունեության իրականացման համար լավագույն տեխնոլոգիաների ներդրման չափորոշիչների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման կարգի մասին է:
Այս որոշումների ընդունմամբ նախ, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրման միջոցով կնվազեցվի թափոնների գոյացման ծավալը և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցությունը, ինչպես նաև կսահմանվի ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում մշտական դիտանցման կարգը և ընդերքօգտագործողի՝ դիտանցման մասին հանրային տեղեկություններն իր պաշտոնական կայքում և այլ հարթակներում հրապարակելու պարտավորությունը»: