«Շավալի» կամ «Խնամու պար» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Շավալի» կամ «Խնամու պար»

Պարը հայտնի է Շավալի անունով: Այն պահպանվել է հիմնականում Ախալքալակի շրջանում և Շիրակում, հատկապես Գյումրի քաղաքում:

Հնում այն հարսանեկան ծիսական պար է եղել, մինչև օրս այն պարտադիր պարում են հարսանիքի ժամանակ: Այն ունեցել է հարսին նոր գերդաստան հանձնելու և ընդունելու արարողություն:

Ինչպես հասարակական պարերի, այնպես էլ հարսանիքների ժամանակ շորորաձև պարերը, այդ թվում Շավալին , հնագույն աստվածությունների և օջախի նախնիների պաշտամունքի հետ կապված վերապրուկներն են:

Խնամին, հատկապես տղայի հայրը, պետք է որ գերդաստանի ամենաիրավասու անդամը լիներ, նախնիների առաջ միջնորդելու, ընտանիքի նոր անդամին ընդունելու , հովանավորելու և պահպանելու հարցում:

(հատված Ժենյա Խաչատրյանի «Կարնոհայերի պարային մշակույթը Ջավախքում» գրքից):