Аlibaba-ն կֆինանսավորի Uber-ի մրցակցին
Advertisement 1000 x 90

Аlibaba-ն կֆինանսավորի Uber-ի մրցակցին

Չինական Alibaba Group ինտերնետ ընկերությունն ու ճապոնական SoftBank կոնցեռնը կներդնի 1.5 միլիարդ դոլար Սինգապուրում նոր՝ Grab տաքսի ծառայությունում: Այս մասին պայմանավորվել են Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման ու SoftBank-ի ղեկավար Մասայոշի Սոն, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Նշվում է, որ ներդրված գումարը թույլ կտա տաքսու նոր ծառայությանը մրցակցել Uber-ի հետ նման ծառայություններ մատուցող շուկայում Հարավարևելյան Ասիայում:

Բացի այդ՝ ներդրողների կոնսորցիումին կարող է միանալ ևս մեկ չինական նմանատիպ ծառայություն՝ Didi Chuxing-ը:

Alibaba-ի, Didi Chuxing-ի և Grab-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

b4b.am