Տեսախցիկների արձանագրած խախտումներից ստացվող միջոցները՝ զոհված ազատամարտիկներին և զինծառայողների ընտանիքներին. Կարեն Կարապետյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տեսախցիկների արձանագրած խախտումներից ստացվող միջոցները՝ զոհված ազատամարտիկներին և զինծառայողների ընտանիքներին. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Facebook-յան հրապարակումը:

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում անդրադարձել ենք 2017-2022 թթ․ ծրագրով նախատեսված յուրաքանչյուր ոլորտի զարգացման միջոցառումների ու գործողությունների հստակ ժամկետներին, ըստ ոլորտների՝ առաջին կիսամյակի գործունեության հաշվետվություններին, խոշոր ներդրումային նոր ծրագրի իրականացմանն ու ևս 4 ընկերության արտոնություն տրամադրելու անհրաժեշտությանը, տեսախցիկների արձանագրած խախտումներից ստացվող միջոցները զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղելուն, Ուզբեկստանի հետ տրանսպորտային փոխադրումների ոլորտում համագործակցության դյուրացմանը, կառավարության օժանդակությամբ Մերձավան համայնքում տնկարանների ստեղծման անհրաժեշտությանը, Մայրության նպաստ նշանակելու օրենքում նոր հստակեցումներ կատարելու անհրաժեշտությանը, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հարցերի։