ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook-յան իր էջում տեղադրել է «Դե ժպտա» նոր տեսահոլովակը և գրել.
«Նոր տեսահոլովակ: Գլխավոր դերերում՝ ԵՊԲՀ-ի Մուրացան համալիրում բուժվող մեր ուժեղ Հերոսները:Թող այս երեխաները միշտ ժպտան, իսկ մենք՝ բժիշկներս, կապահովենք նրանց առողջությունը»:
Նշենք, որ տեսահոլովակում նկարահանվել են Արամ MP3-ն, Միհրան Ծառուկյանը, Իվետա Մուկուչյանը, Քրիստինե Պեպելյանը, Անահիտ Շահբազյանը, Ռոլանդ Գասպարյանը, Էրիկ Կարապետյանը, Մկրտիչ Արզումանյանն ու Յանա Հովհաննիսյանը;
«Դե ժպտա» տեսահոլովակի ռեժիսորն է Կարեն Ամյանը իսկ երաժշտության և խոսքերի հեղինակն Էդգար Ալեքսանյանն է: