Քանդակագործ Սահակ Պողոսյանը Facebook-յան իր էջում գրել է.
«Անկախության առիթով շնորհավորում եմ… Անկախության կերպարվեստը կերտած իմ ընկերներին՝ հատկապես «3-րդ հարկի» տղերքին… Նազարեթ Կարոյան… Արման Գրիգորյան… Քիքի… Սև Հենդո… Արմեն Գեվորգյան… Կարապետ Թերզյան… Վահան Ռումելյան… Աշոտ-Աշոտ… Կարո Մկրտչյան… Արմեն Հաջյան… Արա Հովսեփյան… Արմեն Պետրոսյան… Արշակ Նազարյան… Արթուր Օշականցի… Համլետ Հովսեփյան… Շավարշ… Ռուբեն Գրիգորյան… Արևիկ Արևշատյան… Կարինե Մացակյան… Էդվարդ Էնֆիաջյան ու բոլոր նրանց… ովքեր ոչ մի գործարքի չգնացին ոչ մի ռեժիմի հետ ու ոչ մի կոչում ու սուտի բաների հետևից չվազեցին… չդավաճանեցին ԱԶԱՏ արվեստագետ լինելու իրենց… ամենամեծ Կոչում ունենալու մեծ պատիվը…»:
Հիշեցնենք, որ «3-րդ հարկը» հայաստանյան ժամանակակից արվեստի կարևորագույն շարժումներից մեկն էր: Առաջին «3-րդ հարկ» ցուցահանդեսը բացվել է 1987թ. ապրիլի 10-ին, տևել մեկ շաբաթ` մինչև ապրիլի 16-ը: