Հուլիսի 9–ին երգչուհի Ջուսը փոքր միջավայրում տոնել է ծննդյան տարեդարձը։ Երգչուհին Tert.am Life–ի հետ զրույցում նշել է, որ այս տարի ցանկություն չի ունեցել մեծ շուքով տոնելու։ Վերջինիս նշեց, որ նախկին ամուսինը չի շնորհավորել իրեն։ «Նա չունի մեծ հոգի, որ մի հատ էլ շնորհավորի։ Իրեն լավ ճանաչելով գիտեի, որ չի շնորհավորի։ Բայց ես բազում մաղթանքներ ու նվերներ եմ ստացել։ Հիմնականում բոլորն ինձ կանացի երջանկություն ու առողջություն էին մաղթում»,– ասաց Ջուսը։
Երգչուհին ոճային փոփոխություն է արել և փոխել սանրվածքը։ Հարցին` ինչով է դա պայմանավորված, երգչուհին պատասխանել է. «Սանրվածքիս փոփոխությունը պայմանավորված է նրանում, որ իմ կյանքի նոր փուլը սկսեմ վառ երանգներով։ Ես ազատ եմ ու վայելում եմ իմ ազատությունը, իրոք շատ երջանիկ եմ հիմա»,– եզրափակեց Ջուսը։
Ամբողջությամբ՝ life.tert.am