«Այսուհետ էլ ոչ մի դաշնակցական թող չխոսի արդարությունից ու բարոյականությունից» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այսուհետ էլ ոչ մի դաշնակցական թող չխոսի արդարությունից ու բարոյականությունից»

Լրագրող Վարդուհի Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսուհետ էլ ոչ մի դաշնակցական թող չխոսի արդարությունից ու բարոյականությունից, քանի դեռ չի դատապարտել ընկեր ՏԿԶ նախարար Լոքյանի այս հերոսական արարքը: Մարդը սեպտեմբերի 21-ի ազիզ օրով գնում է Սյունիք, որ վաստակավոր լրագրողի կոչում տա Լիսկայի անձնական օգտագործման գուսան, վաստակավոր դանոսչիկ ու կաշառակերության չեմպիոն Ալեքսանյան Սամվելին: Ամոթ է և նողկալի… Սյունիքը երկրի ողնաշարն է. մի նվաստացրեք Բարձրերի երկիրը, մի վիրավորեք լրագրողական համայնքի արժանապատվությունը…»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ մասնակցել է Կապան համայնքում Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Անկախության տոնի առիթով Դավիթ Լոքյանը բարեմաղթանքի խոսք է հղել մարզի բնակչությանը և ՀՀ նախագահի կողմից պետական պարգևների ու պատվավոր կոչումների արժանացրել մի շարք սյունեցիների: Գորիսի հիմնական դպրոցի դասվար Ժասմին Խաչատրյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Կապանի ԲԿ-ի ավագ մանկաբարձուհի Էլվիրա Օհանյանը` Մխիթար Հերացու մեդալով: Երախտագիտության մեդալներ են շնորհվել «Նորոգշին» ԲԲԸ-ի տնօրեն Ռազմիկ Փարսյանին և «Հակ-Ժոս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սպարտակ Հակոբյանին: «Սյունյաց երկիր» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն արժանացել է Վաստակավոր լրագրողի կոչմանը:

Դավիթ Լոքյանը Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանին և Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարատ Գերասիմյանին պարգևատրել է ՀՀ ՏԿԶ նախարարության հուշամեդալներով:

fotorcreated-102