Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը իր Facebook-յան էջում գրում է. Կառավարություն с человеческим лицом ներկայացումը կավարտվի, երբ պարզ կդառնա, որ տեխնոկրատներն ընդամենը փորձում են սքողել կլեպտոկրատներին։
Կլեպտոկրատներն իշխանությունը «նվաճել են» ընտրական «համառ ու անզիջում» պայքարով՝ համատարած կեղծիք, ահաբեկումներ, լցոնումներ, ընտրակաշառք եւ այլն։ Իսկ տեխնոկրատներն անվանական են, nominal։
Տեխնոկրատների օգնությանը դիմելը լուծում է, բայց այն դեպքում, երբ հասարակության մեջ կա այդպիսի շերտ, կա նման շարժում, երբ, ասենք, ակադեմիական, ինտելեկտուալ ուժերը ներկայանում են որպես քաղաքական գծի ու վարքի տեսանելի այլընտրանք։
Նորահայտ տեխնոկրատներն ընդամենն ասում են. «Ժողովուրդ, հավատացեք մեզ, որովհետեւ մենք հանրապետական չենք կամ դեռ հանրապետական չենք»։ Սրանով սկսվում եւ անմիջապես ավարտվում է տեխնոկրատական «հեղափոխությունը»։
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի