Վերջերս ազատության մեջ հայտնված օրենքով գող Պզոն մասնակցել է շքեղ հարսանիքի. armday.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վերջերս ազատության մեջ հայտնված օրենքով գող Պզոն մասնակցել է շքեղ հարսանիքի. armday.am

Վերջերս ազատության մեջ հայտնված օրենքով գող Արմեն Ղազարյանը՝ Պզոն մասնակցել է իր ամենամտերիմ ընկերոջ դստեր հարսանիքին, որը տեղի է ունեցել  Լոս Անջելեսում գործող ամենաշքեղ հարսանյաց սրահում ՝ Taglyan Cultural Complex -ում։

Փեսացուն՝ Հայկը ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի եղբոր որդին է, իսկ ահա հարսնացուն ՝ Մերին հանցավոր աշխարհում հայտնի քերական հեղինակություն Արմեն Ղազարյանի՝ Պզոյի հավատարիմ ընկերոջ ՝ Հարութ Սուլթանյանի դուստրն է։

Armday. am – ի ունեցած տեղեկություններով հարսանիքի արարողությանը մասնակցել են հայ հայտնի աստղերը ՝ Թաթան ,  Արմենչիկը , Թաթուլը, Սպիտակցի Հայկոն, Նորոն և այլն։

Ի դեպ երգիչ Նորոն հանդես է եկել իր նոր երգով  «Իմ աղջիկ» – որի պրեմիերան  տեղի է ունեցել հենց այդ օրը։

Երգը գրված է եղել հատուկ Հարութ Սուլթանյանի խնդրանքով և դա եղել է երեկոյի անկանկալներից մեկը։Ըստ մեր տեղեկությունների հարսանիքի  ճոխության վրա ծախսվել է մոտ 2 միլիոն դոլար։

armday.am