Ծովանկարիչ Հովհաններս Այվազովսկու ժառանգները, որոնք ապրում են Ավստրալիայում, ժամանել են Ղրիմ, որտեղ սկսվում են իրենց նախահոր ծննդյան 200-ամյակին նվիրված հանդիսությունները:
Սիմֆերոպոլում նկարչի ժառանգները ծաղիկներ են դրել Այվազովսկի եղբայրների՝ ավագ Գաբրիել Այվազովսկու, որը Հայաստանյայց առաքելական եկեղեցու արքեպիսկոոս էր և կրտեսր Հովհաննես Այվազովսկու հուշարձանին:
Այվազովսկու ժառանգները նաև հանդիպել են Ղրիմի հայերի ազգային ինքնավարության ակտիվի հետ, որտեղ նրանց են նվիրել նկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված գրքեր և օրացույցներ և ճաշակել են հայկական խոհանոցի կերակրատեսակներ:
«Մեծ մարդիկ միավորում են երկրներ, մայր ցամաքներ և մարդկանց, ինչի հաստատումն է հայ ժողովրդի զավակ Հովհաննես Այվազովսկու ժառանգների ժամանումը, որ նաև հեռավոր Ավստրալիայում նրանք չեն մոռանում Ղրիմի մասին, որտեղ ծնվել է նրանց նախահայրը»,- ՏԱՍՍ-ին ասել է Ղրիմի «Լույս» հայ բարեգործական հիմնադրամի նախագահը:
Ղրիմում Այվազովսկու ժառանգները կմնան մինչև հուլիսի 31-ը, մասնավորապես, Թեոդոսիայում նրանք կայցելեն նկարչի գերեզման, եկեղեցի, որտեղ նա մրկտվել է, և պատկերասրահ, որտեղ պահվում է նրա գործերի՝ աշխարհում ամենամեծ հավաքածուն: