Aravot.am-ի տեղեկություններով, Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի՝ Մանուկ Սիմոնյանի (լուսանկարում) հայրը ժամանակին ծեծելով սպանել է մորը, իսկ քեռիները վրեժ են լուծել: Այս տեղեկությունը կայքը փորձել է պարզել սպանված խորհրդականի կնոջ հորաքրոջից՝ տիկին Լիդայից:
«Այդպես են ասում, ես դրա մեջ նույնիսկ ճշմարտություն եմ տեսնում: Ես նրա փոքր եղբորը դաս եմ տվել, մայրը գալիս էր ծնողական ժողովի, ես զարմանում էի՝ այնքան խեղճ, կոռեկտ ու խելոք կին էր, որ ես զարմանում էի՝ ինչու է այսքան քաշված: Ես կարծում եմ, որ այդ տեղեկությունը ճիշտ է: Երբ նրա մայրը մահացավ, այդպես էին խոսում, որ ծեծելուց է մահացել, բայց դեպքը չհետաքննեցին` անցավ, գնաց: Բայց երբեք ծուխ չի լինում, եթե կրակը չկա»,- ասաց Լիդա Մկրտչյանը:
Սպանված խորհրդականի հորաքրոջ որդին էլ՝ Սամվելը, անդրադառնալով Մանուկ Սիմոնյանի հորը վերագրվող արարքին՝ ասել է. «Չեմ տիրապետում նման տեղեկատվության, առաջին անգամ եմ լսում: Նրա մայրը մահացել է հիվանդությունից, չեմ հիշում»:
Լիդա Մկրտչյանի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» թերթում