Սույն թվականի օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 05:07-ին (Գրինվիչի ժամանակով` 01:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.350 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: