Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր քրոջ գրած երգը՝ նվիրված նրա ծննդյան 70-րդ ամյակին:
«Սիրով ու անհուն ուրախությամբ եմ ներկայացնում Կարինե քույրիկիս գրած ինձ նվիրած երգը, որը սրտանց կատարեցին բոլորը` անսահման ուրախություն ու հրճվանք պարգևելով ներկաներիս և հատկապես ինձ։ Երախտագիտությանս չափ ու սահման չկա։ Երաժշտությունը և բառերը Կարինե Քլջյանի»,- տեսանյութը մեկնաբանել է Անահիտ Բախշյանը: