Ալլա Լեւոնյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Այսօր հայտնի դարձավ, որ երգչուհին դիմել է ոստիկանություն՝ համացանցում իր հասցեին Գայանե Մանուկյան անունով օգտատիրոջից սպառնալիքներ ստանալուց հետո։
Երգչուհու ընկերն ու իրավական հարցերով խորհրդատու էմիլ Մարկոսյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում պարզաբանել է, որ մամուլում տարածված տեղեկատվությունը, թե սպանության սպառնալիքներ են հնչել, իրականում ուռճացված են.
«Սպանության մասին մի փոքր ուռճացված է, բայց եղել են սպառնալիքներ, իրավաբանորեն ասած, առողջությանը եւ գույքին վնաս հասցնելու տեսանկյունից՝ ավտոդ կվառենք, տունդ կվառենք, գլուխդ կջարդենք եւ այլն»։
Փաստաբաը նշել է, որ 2016 թվականին Գայանե Մանուկյանին պատկանող՝ Usarmenianews.com կայքում Ալլա Լեւոնյանի մասին վարկաբեկիչ հոդված է հայտնվել, ինչից հետո ինքն ու երգչուհին զրուցել են հրապարակման հեղինակի հետ եւ խնդրել պարզաբանումներ տալ.
«Այդ նյութի հեղինակը, լրագրողը անձամբ խոստովանեց, որ գրել է հոդվածը Գայանե Մանուկյանի թելադրանքով, եւ հրապարակավ ներողություն խնդրեց Ալլա Լեւոնյանից, բայց նույնիսկ դրանից հետո նյութը կայքից չհեռացվեց»,- ասաց նա։
Ալլա Լեւոնյանի մասին հոդվածը՝ Usarmenianews.com կայքում
էմիլ Մարկոսյանի խոսքով՝ այս ամենը Գայանե Մանուկյանն անձնական թշնամանքի է վերածում եւ համացանցում ստեղծում մի խմբավորում, որը սկսում է ամենատարբեր աղբյուրներով վարկաբեկել երգչուհուն։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: