Գագիկ Համբարյանի Facebook-յան վերլուծականը:
Հայաստանի անկախության կորստի ջատագով Անդրանիկ Նիկողոսյանը կրկին «եթերում» է… Հիշեցնեմ, որ սույն պնակալեզը երկու տարի առաջ մեզ առաջարկում էր մտնել ՌԴ-ի կազմի մեջ՝ որպես գուբերնյա… Ի դեպ, ըստ «խրոնիկ երիտասարդ» Ադրդրանիկի, ՌԴ-ի կազմի մեջ մտնելու համար մենք նույնիսկ պետք է խնդրեինք Մոսկվային…
Բացարձակ մտադրություններ չունեմ անդրադառնալու Մոսկվայում պատսպարված ժամանակակից «Վեստ Սարգիսի» մտքերին, ով շարունակում է իր «ռուսամետությունը»… Միայն մի քանի դրվագ այս ամենագետի հարցազրույցից,որը նա տվել է հայաստանյան կայքերից մեկին… Օրինակ, ես առաջին անգամ իմացա, որ Ռուսաստանը Սովետական Միության մայրաքաղաքն էր… Ո՛չ ավել, ո՛չ պակաս… 150 միլիոն բնակչություն ունեցող և հիմա էլ աշխարհի ամենամեծ տարածք ունեցող երկիրը համարվող Ռուսաստանն ընդամենը եղել է ԽՍՀՄ մայրաքաղաք… Երևի հենց այդ պատճառով էլ Նիկողոսյանը առաջարկում է,որ ՀՀ-ն դառնա ՌԴ-ի մաս… Մտածում է, որ երբ Պուտինը վերականգնի ԽՍՀՄ-ը, Հայաստանը մեխանիկորեն կդառնա այդ «ռեինկարնացված» պետության մայրաքաղաքի մի մասը…
Բացի այդ,պարզվում է,որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա մենք ավելի շատ խնդիրներ կունենանք… Օրինակ, ըստ տավարիշչ Նիկողոսյանի, «հիմա էլ հրդեհներ, արջեր, գայլեր, օձեր ու գազաններ պետք է հասնեն Երևան, նոր մենք մտածենք մեր խնդիրների մասին…» Պարզվում է նաև, որ եթե մենք ԵԱՏՄ-ում չլինեիք, ապա ՌԴ-ն իր ԻԼ-76 չէր ուղարկի հայաստանյան անտառներում բռնկավծ հրդեհները մարելու համար… Զարմանալ կարելի է սույն պրիմիտիվի մտածելակերպի վրա… Պարզվում է, որ երկրները որևէ տնտեսական կամ ռազմա-քաղաքական կազմակերպության անդամ են դառնում անտառային հրդեհներ մարելու, օձերի, արջերի, գայլերի և այլ կենդանիների դեմ պայքարելու համար… Դե հա, Պուտինն արդեն պայքարում է հրդեհների դեմ,իսկ Նազարբարևը և Բատկան էլ իրար մեջ կբաժանեն կենդանիներին և կպայքարեն նրանց դեմ, որ հանկարծ Երևան չմտնեն…
Զարմանում եմ,որ մեր որոշ ԶԼՄ-ներ հարթակ են տրամադրում սույն անգրագետին, ով ոչ միյան փայլատակում է իր ստրկամտությամբ, այլև անգրագիտությամբ…
Մոսկվայում երբեք չսովորեցին իրենց սխալների վրա և չհասկացան,որ հովանավորելով ժամանակին «անդրանիկնիկողոսյանների» նմաններին կորցրեցին Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը,մերձբալթյան հանրապետությունները և ողջ Արևելյան Եվրոպան…
Մոսկվային դուր են գալիս այն գործիչ-գործիքները, որոնք մշտապես գովերգում և փառաբանում են Ռուսաստանին… Առողջ քննադատությունը Մոսկվայում ընդունվում է որպես թշնամանք… Դե ինչ… Եթե Կրեմլում մտածում են,որ ճիշտ են անում, ապա Անդրանիկ Նիկողոսյանը հենց այն գործիքն է, որի շնորհիվ Հայաստանում հակառուսական տրամադրություններն էլ ավելի կաճեն…