Ավտոմեքենայից ծխախոտ նետողները կտուգանվեն 24 հազար դրամով. կազմվել է տուգանքների ցանկը. armtimes.com
Advertisement 1000 x 90

Ավտոմեքենայից ծխախոտ նետողները կտուգանվեն 24 հազար դրամով. կազմվել է տուգանքների ցանկը. armtimes.com

Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ: Նախարարությունն առաջարկում է ընդունել «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ օրենք և փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:

Առաջարկվող օրենսդրական նախաձեռնության նախագծում արդեն հստակ ձևակերպված է չսահմանված վայրում աղբ թափելու տուգանքների չափերը ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպքում: Armtimes.com-ը ստորև ներկայացնում է օրենսդրական փաթեթից առանձնացված ավելի հաճախ հանդիպող դեպքերը:

Շրջակայքում մինչև կգ աղբ թափողը կտուգանվի 16 հազար դրամով: Եթե նույն գործողությունը կատարվել է բնակելի տան պատուհանից կամ շենքից առաջացնում է 20 հազար դրամ տուգանք: Տուգանքի այս տեսակի մեջ, բնականաբար, մտնում է նաև ծխախոտի մնացորդ և այլ առարկաներով շրջակա միջավայրն աղտոտելու դեպքերը:

Եթե փոխադրամիջոցի միջից է նետվել աղբը, ապա տուգանվում է դրա վարորդը, իսկ եթե հանրային տրանսպորտից է աղբ նետվել, ապա աղբ նետողն է տուգանվում: Այս երկու դեպքերում էլ տուգանքի չափը 24 հազարական դրամ է կազմում:

Շրջակայքում մինչև հատ անվադող նետելը (բացառությամբ հեծանիվի դողը), առաջացնում է տուգանք 30 հազար դրամի չափով, 5-ից ավելի անվադող նետելը (բացառությամբ հեծանիվի դողը)` 100 հազար դրամ տուգանք:

Մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ, կտրող և ծակող առարկաներով (ներառյալ ապակե ջարդոն, մեխեր կամ այլ նման առարկաներ), նետելն առաջացնում է տուգանքի նշանակում 20 հազար դրամի չափով:

Մինչև խորանարդ մետր շինարարական կամ այլ իներտ թափոնով աղտոտումն առաջացնում է տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում` 100 հազար դրամի չափով: խորանարդ մետրից ավելի շինարարական կամ այլ իներտ թափոնով աղտոտելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված 100 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում 200 հազար դրամիչափով:

Տարածքի աղտոտումն ընտանի կամ այլ կենդանիների փոքրաչափ կենսաբանական նյութերով առաջացնում է տուգանքի նշանակում 10 հազար դրամի չափով: Տարածքի աղտոտումը մինչև 1 խորանարդ մետր ծավալի կենսաբանական նյութերով, կոյուղու թափոններով առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձանց դեպքում 30 հազար դրամ, իսկ իրավաբանական անձանց դեպքում 100 հազար դրամի չափով: Տարածքի աղտոտումը 1 խորանարդ մետր ծավալը գերազանցող կենսաբանական նյութերով, կոյուղու թափոններով առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց դեպքում 100 հազար դրամի չափով, իսկ  իրավաբանական անձանց նկատմամբ 400 հազար դրամի չափով:

Անվտանգ թափոնների այրումը (այդ թվում տերևները, կանաչ/այգու, կենցաղային թափոնները) բաց երկնքի տակ կամ այրման համար չնախատեսված սարքավորումներում առաջացնում է տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով:

Անվտանգ թափոնների /բացառությամբ վերը նշված դեպքերի/ այրում, այդ թվում՝ անվադողերը, ռետինե և այլ էլաստիկ նյութեր բաց երկնքի տակ կամ այրման համար չնախատեսված սարքավորումներում առաջացնում է տուգանքի նշանակում 100 հազար դրամի չափով:

Վարչական իրավախախտումների դեպքում իրավախախտը կրում է նաև թափոններով աղտոտած տարածքը մաքրելու պարտավորությունը: Դրված պարտավորությունը կամովին չկատարվելու դեպքում տարածքի մաքրումը ապահովում է համայնքապետարանը, կամ համայնքապետարանի լիազոր անձը, իսկ մաքրման ծախսերը կրում է իրավախախտը:

Վարչական իրավախախտմների վերաբերյալ արձանագրությունների մի մասը կազմվում են այդ գործողությունների համար լիազորված ոստիկանության լիազոր մարմնի աշխատակիցների կողմից: Մյուս մասը կազմվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից լիազորված աշխատակիցների կամ այդ մարմինների կողմից լիազորված ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց կողմից: Սա ենթադրում է, որ պետք է ՏԻՄ-երում լինեն աղբի տեսուչներ: Օրինակ՝ Երևան քաղաքն ունենա աղբի իր տեսուչներ, մյուս համայնքներին իրենց տեսուչները, որոնք կարձանագրեն չսահմանված վայրերում աղբ թափելու իրավախախտման դեպքերը:

Սահմանված վարչական իրավախախտում արձանագրող լիազոր մարմնի աշխատակցի պարտավորությունների կատարմանը և կամ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝ 1 միլիոն դրամ:

Օրենսդրական փաթեթում ձևակերպված է համայնքային թափոն հասկացությունը: Համայնքային թափոնը դա կենցաղային թափոն կամ կենցաղային թափոնին իր բնութաբաղադրիչներով և բաղադրությամբ նման այլ թափոնն է: Կառավարությունը պետք է ստեղծի համայնքային թափոնները կառավարող լիազոր մարմին: Լիազոր մարմինը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կարգավորում և իրականացնում է կենդանական թափոնների կառավարումը: Լիազոր մարմինը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, այլ գերատեսչությունների հետ համատեղ պետք է մշակի և Կառավարության հաստատմանը ներկայացնի սույն հոդվածին համապատասխան իրավական ակտերի նախագծեր, որով կսահմանվի արտադրողների ընդլայնված պարտավորությունները:

Օրենսդրական փաթեթը պետք է կառավարության հավանությանն արժանանա, որից հետո խորհրդարանում դրվի քվեարկության:

armtimes.com