Իռլանդացի գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկների չարաշահումը ճնշում Է աղիների միկրոֆլորան և առաջացնում հոգեկան առողջության խանգարումներ, մասնավորապես, տագնապ և դեպրեսիա:
Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Microbiome հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել է BioMed Central հրատարակչությունը:
Փորձագետները կարծում են, որ աղիներում բնակվող մանրԷներն ազդում են նշագեղձերում և գլխուղեղի նախաճակատային կեղևում
միկրոռիբոնուկլեինաթթվի պարունակության վրա:
Նյարդային համակարգի հենց այդ տարրերն են պատասխանատու տագնապի և դեպրեսիայի զարգացման համար: