Տղամարդը դանակը պահել է կնոջ պարանոցին և սպառնացել, որ կսպանի նրան. նոր մանրամասներ են հայտնի. news.amTV (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տղամարդը դանակը պահել է կնոջ պարանոցին և սպառնացել, որ կսպանի նրան. նոր մանրամասներ են հայտնի. news.amTV

Նոր  մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Էրեբունի վարչական շրջանում «Weekend» բիլիարդ բարում տեղի ունեցած պատանդառության և դրան հաջորդած դեպքերի մասին:

Ականատեսները NEWS.am-ի թղթակցին պատմել են, որ հարձակվող տղամարդը դանակը պահել է կնոջ պարանոցին և սպառնացել, որ կսպանի նրան: Մինչ ոստիկանների ժամանելը, բիլիարդ բարի ներսում վիճաբանություն է եղել, ու այդ ընթացքում հարձակվող տղամարդը տևական ժամանակ ներսում եղած իրերը դուրս է շպրտել՝ կոտրելով բարի ապակիները:

Ականատեսները վկայում են, որ վիճաբանությունն սկսվել է առավոտից, նախնական տեղեկություններով, ներսում նրանք երկուսով են եղել:

Այդ ընթացքում ահազանգ է եղել ոստիկանություն: Դեպքի վայր ժամանած իրավապահները տղամարդու հետ զրույցի են բռնվել, ու այդ ընթացքում, ըստ ականատեսների, դիպուկահարը գլխից վիրավորել է նրան: Վերջինս տեղում մահացել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Weekend» բիլիարդ բարում նախնական տվյալով քաղաքացուն պատանդ վերցրած մոտ 30-ամյա տղամարդուն վնասազերծել են դիպուկահար կրակոցով: Վերջինիս հիվանդանոց են հասցրել արդեն մահացած վիճակում:

Պատանդառված 23-ամյա աղջիկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նա այս պահին հետազոտվում է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:

«Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը NEWS.am-ին հայտնել է, որ նախնական տվյալով, աղջկա մարմնի վրա կան կապտուկներ, քերծվածք պարանոցի շրջանում:

Այս պահին Ռոստովյան փողոցի այդ հատվածը երկկողմանի փակ է:

news.am