
Քաթարական «Ալ Սադի» իսպանացի կիսապաշտպան Չավին վիճակախաղով 1 մլն րիյալ (227 հազար եվրո) է հաղթել,- տեղեկացնում է «Marca»-ն:
Հաղթողը որոշվել է պատահական սկզբունքով: Իսպանացու խոսքերով` նա զարմացած է եղել իր ձեռքբերումով:
«Այս հաղթանակն անսպասելի, սակայն միաժամանակ շատ հաճելի էր ինձ համար»,- Չավիի խոսքն է մեջբերում «Doha Bank»-ի թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտին Չավին կավարտի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
armsport.am