Ալեքսանդր Լապշինի Facebook-յան ուղերձը հայերին.
«Ամաչում եմ, բայց մինչ ազերական բանտում հայտնվելը, համարում էի, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ վիճելի հարց է և պետք է լուծվի հարգելով Ադրբեջանի ազգային սահմանները: Ապուշի մեկն էի: Ադրբեջանը դեռ 1988 թ. բացահայտ տեռորով է զբաղվել՝ Սումգայիթում, Բաքվում և Ղարաբաղում հաշվեհարդար տեսնելով հայերի հետ: Նացիստական “juden frei” սխեմայով, միայն հայերի հանդեպ, այլ ոչ թե հրեաների, չնայած ասեմ, որ Ադրբեջանում բնակվող հրեաների 95 տոկոսը փախել են այնտեղից դեռ այն ժամանակ. փորձանքից հեռու, հայերից հետո կանցնեն հրեաներին, գենետիկ հիշողություն է: Այսօր Ադրբեջանում մի քանի հազար հրեա է մնացել, ԽՍՀՄ ժամանակների 100 000-ի փոխարեն:
Մինչդեռ իմ դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազի ստորագրությամբ մեղադրական արձանագրության մեջ բառացիորեն գրված է հետևյալը (մեջբերում). … մեղադրյալ Լապշինը օկուպացված Ղարաբաղի շրջանն անվանել է «Արցախ», ինչն ապացուցում է Facebook-ի իր ընկեր Սերգեյ Շահվերդյանի հետ նրա անջատողական գործողությունները…
Ուշագրավ է՝ ատավոտից երեկո տոլերանտություն քարոզող Ադրբեջանը համարում է Ղարաբաղի հայերեն տարբերակը՝ Արցախ, օրենքից դուրս: Այսինքն հայոց լեզուն օրենքից դուրս է, հայերն իրավունք չունեն սեփական լեզվով խոսել, իրավունք չունեն ունենալ սեփական հավատքը, (քննիչ Թալիբովին մեջբերելով), իբր՝ «…հայերի ցեղասպանությունը հեքիաթ է, եթե թուրքերը նրանց կոտորած լինեին, մենք հիմա ավելի քիչ խնդիրներ կունենայինք…»: Գեբելսը նյարդայնացած ծխում է:
Հայե՛ր, պինդ կացեք: Այս մարդիկ ձեզ մեռած են ուզում տեսնել և վերջ: Եվ եթե բանակցությունների արդյունքում ձեր դիրքերը թուլանան, Հայաստանը կորցնի Ղարաբաղը, գիտցեք, գալու են ձեզ մորթելու: Ինչպես թուրքերը 100 տարի առաջ: Դրանց գազազությունն անցել է բոլոր սահմանները: #azeromarazm »: