Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի գրառումը.
«ԽԱՉՎԵՐԱՑԻ լուսավոր տոնին մաղթանքս է, որ ամեն անգամ խաչակնքելիս անդրադառնանք այն մեծ զոհողությանը, որ Հիսուս Քրիստոս իրականացրեց խաչի վրա մարդկության փրկության համար: Քրիստոսով խաչը դարձավ հաղթանակի, հույսի, մարդու հանդեպ Աստծո անսահման սիրո և մեր փրկության նշանը: Խաչն ամենազորեղ զենքն է սատանայի և չար ուժերի դեմ: Թող Տիրոջ հաղթական խաչն ապավեն լինի ամեն հայի` անսասան պահելով համբուրելի մեր Հայրենիքը և առաքելական Մայր Եկեղեցին»: