Ալիևների ընտանեկան լուսանկարը ՄԱԿ-ում
Advertisement 1000 x 90

Ալիևների ընտանեկան լուսանկարը ՄԱԿ-ում

Ալիևների՝ ՄԱԿ-ում ընտանյոք հայտնվելու թեմային անդրադարձել է նաև Գագիկ Համբարյանը:

Նյու Յորքում իր աշխատանքներն է սկսել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը,որին մասնակցում են 130 երկրների պատվիրակություններ… 100 երկրները ներկայացնում են ԱԳՆ ղեկավարները…

Իսկ մեր արևելյան հարևանը որոշել է ներկայանալ երկրի նախագահի մակարդակով…Սակայն Ադրբեջանի բռնապետի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունից պարզվեց, որ Իլհամ բեյի հետ Նյու Յորք են մեկնել և ՄԱԿ-ի աշխատանքներին մասնակցում են նրա կինը՝Ադրբեջանի փոխնախագահը և դուստրը՝ Լեյլան… Այսինքն, Ադրբեջանը ՄԱԿ-ում ներկայացված է կառավարող ընտանիքի անդամներով… Ինչպես ասում են՝ “Նավթը փակում է բոլոր ժողովրդավարերի աչքերը…”

Հատկանաշական է, որ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության տարածած լուսանկրաներից մեկում մի խումբ այլ երկների դիվանագետներ ակտիվորեն լուսանկարում են Ադրբեջանի կառավարող դինաստիայի ներկայացուցիչներին…

Համոզված եմ,որ ոչ թե զմայլված են Ալիևներերով,այլ որպես հուշ անմահացնում են աշխարհի ժողովրդավարության կենտրոններից մեկում՝ Նյու Յորքում, “կվազի” բռնապետի ընտանեկան վայելքները… 

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը շատ հետաքրքիր էր բնութագրել Ալիևների ռեժիմի ներքին քաղաքկանությունը,որոնք սեփական հասարակությանը համոզում են, որ Ադրբեջանը համաշխարհային դերակատարություն ունեցող երկիր է… Զավեշտալին այն է,որ Ադրբեջանում շատերը հավատում են այդ զառանցանքին…

Հ.Գ. Հայերին նախանձող և կրկնօրինակող Ալիևներին հանգիստ չեն տալիս Քարդաշյանները… Իրենք էլ են որոշել այսուհետ ամեն ինչ անել “ընտանիքով”…



Նման նյութեր