Ռեպեր Դրեյկի ընկերը՝ Էնթոնի Սոարեսը, Տորոնտոյում սպանվել է երկու անհայտ անձի կողմից:
Ինչպես գրում է «Daily Mail»-ը, տղամարդը սպանվել է բարձրահարկ շենքի շքամուտքում` գիշերը ժամը 03.00-ի սահմաններում:
Տղամարդու վրա հարձակման կադրերը ֆիքսել են շքամուտքում տեղադրված տեսախցիկները, որոնցում երևում է, թե ինչպես են կրակ բացում 33-ամյա տղամարդու ուղղությամբ, ապակիների հետևից:
Սպանությունից հետո հանցագործությունը կատարած անձանցից մեկը մաքրում է դռան վրայի` իր մատնահետքերը, որից հետո սպիտակ ավտոմեքենայով փախուստի են դիմում:
Իսկ հրազենային վնասվածք ստացած տղամարդը տեղափոխվում է հիվանդանոց, սակայն, դժբախտաբար, նրան հնարավոր չի լինում փրկել:
Ռեպերը ցավակցական խոսք է գրել «Ինստագրամում», որ իր համար մեծ պատիվ է եղել այդպիսի մարդու ճանաչելը:
Տեղի ոստիկանությունը նաև հայտնել է, որ սպանությունը կապ չունի Ռեպերի երաժշտական խմբի գործունեության հետ, և որ սպանությունը պատվիրված է եղել:
Տղամարդn ուներ մանկահասակ դուստր: