Եռաբլուր զինվորական պանթեոնում բազմաթիվ մարդիկ մոտեցան վարչապետ Կարեն Կարապետյանին և ամեն մեկը մի խնդրով դիմեց:
Միջին տարիքի մի կին էլ նամակը ձեռքին ասաց. «Սայլակի համար դիմել եմ, փետի համար դիմել եմ, գումար չունեմ, էս իմ էրեխու դակումենտնա, որ աջ ոտքը…»:
Կարեն Կարապետյանն ընդհատեց նրան և հարցրեց. «Լավ հիմա ի՞նչ եք ուզում»: Կինը շարունակեց. «Սայլակի գումար եմ ուզում»: Կարեն Կարապետյանը մոտեցավ կնոջն ու ասաց. «Ամեն անգամ հանդիպելուց դուք ինձանից փող եք ուզում, ամեն անգամ, վա՜յ, շատ լավ»: