Մանանեխի հատիկի չափ հավատ
Advertisement 1000 x 90

Մանանեխի հատիկի չափ հավատ

Թոմաս Էդիսոնը ընտանիքի վերջին՝ 7-րդ զավակն էր: Ի ծնե թույլ առողջություն ունենալով և վաղ տարիքում կորցնելով լսողությունը՝ նա դպրոց է սկսում հաճախել տարեկիցներից ավելի ուշ:

Օրերից մի օր դպրոցից տուն վերադառնալով, Էդիսոնը մորն է փոխանցում նրան ուղղված ուսուցչի նամակը: Հպանցիկ ծանոթանալով նամակի բովանդակությանը, ապագա գյուտարարի մայրը բարձրաձայն կարդում է.

«Ձեր տղան հանճար է: Այս դպրոցը չափազանց փոքր է, և այստեղ չկան ուսուցիչներ, որոնք կարողանան նրան որևէ բան սովորեցնել: Խնդրում ենք՝ ինքնուրույն սովորեցրեք նրան»:

Էդիսոնի մայրը նախկին ուսուցչուհի էր: «Անսալով» իրեն ուղղված առաջարկին, նա շարունակում է տղային կրթել սեփական ուժերով:

Տարիներ անց, երբ ընտանեկան արխիվներում Էդիսոնը գտնում է այդ նամակը, տեսնում է, որ այնտեղ իրականում գրված է.

«Ձեր տղան մտավոր հետամնաց է: Մենք չենք կարող նրան սովորեցնել մյուս աշակերտներին զուգահեռ: Խորհուրդ ենք տալիս նրան ինքնուրույն սովորեցնել տանը»:



Նման նյութեր