Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան շնորհավորել է Հայաստանի անկախության օրը Facebook-ի իր էջում, տեսանյութ հրապարակելով Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Շնորհավորում եմ ամբողջ հայ ազգին անկախության տոնի առթիվ և մաղթում եմ բարգավաճում ձեր երկրին»,- գրել է Լոպիրյովան: