
Հոլիվուդում անհայտ կինը հարձակվել է Քիմ Քարդաշյանի DASH store խանութի վրա: Ընդ որում՝ դա կատարել է մեկ օրում 2 անգամ: Նա խանութում ատրճանակը պահել է գանձապահի վրա՝ բղավելով, որ Քարդաշյանները Կուբա գնալու իրավունք չունեն:
Դրանից հետո հեռացել է, սակայն մեկ ժամ անց վերադարձել է մաչետեով զինված եւ սկսել է դրանով խանութի դռանը հարվածել: