Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի ջոկատը:
Այրվում է բուսածածկ տարածք:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ:
Դեպքի վայրում են եղել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Բուժականի, Երնջատափի, Սարալանջի գյուղապետերը:
Այսօր ժամը 08:35-ին հրդեհը մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: