L’Oreal կոսմետիկայի խմբի հիմնադրի դուստրն ու ընկերության համասեփականատեր Լիլիանա Բետանկուրը մահացել է 94 տարեկանում։ Այդ մասին հայտնել է Franceinfo–ն` հղում անելով Բետանկուրի ընտանիքին։
Նշվում է, որ Forbes–ի կազմած աշխարհի հարուստ մարդկանց վարկանշում նա զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը։
Նրա կարողությունը ավելի քան 37 մլրդ եվրո էր գնահատվում։
2011 թվականին դատարանի որոշմամբ ամենահարուստ ընկերության սեփականատերն ոչ կենսունակ էր ճանաչվել, և նրա խնամակալությունը ստանձնել էին դուստրը` Ֆրանսուազա Բետանկուր–Մեյերսին և նրա երկու թոռները։ Ամուսինը` Անդրե Բետանկուրը, մահացել էր 2007 թվականին։