Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում Ակունք գյուղի բնակիչ է դանակահարվել։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից տեղեկացրին, որ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա վիճաբանության ժամանակ։
Սեպտեմբերի 21-ին, ժամը 22:15-ին ՀՀ ոստիկանություն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի կայազորային հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված քաղաքացի է տեղափոխվել։
«Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ նշված քաղաքացին՝ ով Ակունք գյուղի բնակիչ է, «Սուրբ Վարդան» կոչվող սրբավայրի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն գյուղի մեկ այլ բնակչի հետ։ Վերջինս վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է՝ կրծքավանդակի հատվածում վնասվածքներ պատճառելով»,- տեղեկացրին ոստիկանությունից։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։