Երեկ գիշեր Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցչուհին հարվածել է 3-րդ դասարանի աշակերտին, ով Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի է։ Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական վարչությունից, դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն. «Նման բան եղել է։ Երեխայի ծնողն է հաղորդում ներկայացրել»։
Կապ հաստատեցինք կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ, ով, արդեն իսկ ծանոթ լինելով թեմային, բավական վրդովված էր։ «Մեր կրթահամալիրում նման բան չի եղել։ Էդ ո՞նց է, որ ոստիկանության մի հատ թաղային բանավոր զանգում է մեր փոխտնօրնեին, ով ասում է, որ նման բան չի եղել ու թողնում գնում են։ Ոստիկանությունը չէ՞ որ պետք է գա մեզ ցույց տա ծնողի գրավոր հաղորդումը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուղղակի բացառվում է նման դեպքը, 25 տարի բացառվել է, հիմա էլ է բացառվում։ Դուք հիմա ի՞նչ եք ուզում ինձանից։ Ես ասում եմ նման բան չի եղել։ Ես երեկ բոլոր հնարավոր «կանալներով» ճշտել եմ, որ այդպիսի բան չի եղել։ Բայց եթե ոստիկանությունը սոտացել է ու կգա կգտնի նման բան, թող հրապարակի։ Ես թաղայինի վիզը կպոկեմ… մի հատ քոնձռոտ թաղային… Իրենք ոստիկան են, թող իրենց գործողություններն անեն, ի՞նչ եք ուզում»,- ափերից դուրս գալով պատասխանեց Բլեյանը։
Կրթահամալիրի տնօրենն այնքան բարկացած էր, որ դեպքի մասին լրագրողի հարցադրումները ընկալում էր որպես հարցաքննություն. «Դուք հիմա ինձ հարցաքննու՞մ եք։ Վերջին անգամ եմ ասում՝ նման բան չի եղել։ Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ ծեծել կամ հարվածել բառը չօգտագործեք։ Ես չգիտեմ՝ ինչ երեխայի մասին է խոսքը։ Հիմա ես ոստիկանությանը կասեմ թաղայինին բերման կենթարկեն, որովհետև իրենք արդեն դուրս են գալիս բոլոր բաներից, իրենք ոստիկան են, չէ՞, թող գործ անեն։ Կրթահամալիրի բարի համբավի հետ են խաղում»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: