ՀՀԿ-ն պատասխանեց Լևոն Մկրտչյանին
Advertisement 1000 x 90

ՀՀԿ-ն պատասխանեց Լևոն Մկրտչյանին

Ինչպես և սպասվում էր ՀՀԿ-ն անպատասխան չթողեց «անաստասմիկոյանոտ» ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի արարքը, ով վերջերս ուսման մեջ առաջադիմություն ունեցող աշակերտների հետ հյուրնկալվել էր ՀՀ նախագահի նստավայրում,որտեղ այդ աշակերտները պարգևներ և նվերներ ստացան Սերժ Սարգսյանից… Սակայն այդ միջոցառումը սկանդալի վերածվեց, երբ պարզվեց, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նախագահական էր տարել նաև Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդուն, ով չունենալով վարորդական իրավունք և վարելով ծառայողական ավտոմեքենա, վրաերթի էր ենթարկել մի տղամարդու, որն ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր… Բազմաթիվ հասարակական և քաղաքական գործիչներ պահանջեցին ԿԳ նախարարի հրաժարականը, իսկ որոշ իշխանամետ ԶԼՄ-ներ էլ Լևոն Մկրտչյանին մեղադրեցին նախագահին «подстава» անելու մեջ…

Բոլորը սպասում էին ՀՀԿ-ի պատասխանին,որն իրեն ուշացնել չտվեց… Սեպտեմբերի 21-ին անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելած վարչապետ Կարեն Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մասին… Կառավարության ղեկավարն ի պատասխան ասաց. «Ես շատ պարզ ձևակերպեցի՝ նման հանձնարարական չի եղել…»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ մշակվել է օտար լեզուների դասավանդման հայեցակարգ,որը մշակել է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով…

Կարեն Կարապետյանի այս պատասխանից Լևոն Մկրտչյանը հայտնվել շատ վատ վիճակում… ՀՀ վարչապետը Հայաստանում ռուսաց լեզվի մասին շատ անհանգստացող ԿԳ նախարարին պատասխանեց՝ «Месть это блюдо, которое нужно подавать холодным» կարգախոսին համապատասխան…

Հ.Գ.Կոալիցիոն «գործընկերությունը» շարունակվում է…

Գագիկ Համբարյան, Facebook



Նման նյութեր