SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի սահմանապահ զորամասի ծառայողները Արարատի մարզի Երասխ գյուղի տարածքում տեղակայված ուղեկալներից մեկից ապօրինի Հայաստան մուտք գործելու ժամանակ բռնել են մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Թուրքիայի Հանրապետությունից փորձել է Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատել, ինչը կանխվել է սահմանապահների կողմից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, 30-35 տարեկան։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։