ArmLur.am-ի խմբագրությունն ահազագներ է ստացել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 2 դպրոցի տնօրենությունը 2000-ական դրամներ է հավաքում աշակերտներից՝ դպրոցի բակի ասֆալտը վերանորոգելու համար:
Ի դեպ, Հրազդանի թիվ 2 դպրոցում աշակերտներից գումար հավաքելը պարբերական բնույթ է կրում` անկախ պատճառներից: Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության բաժնի պետ Արա Սիմոնյանի հետ` պարզելու համար՝ տեղյակ են խնդրից, թե ոչ:
«Առաջին անգամ եմ լսում. եթե նման բան կա, ապա պետք է ծնողները դիմեն մարզային վարչույթուն: Հարցն ունենալուց հետո կպարզաբանենք` այն իրականությանը համապատասխանում է, թե ոչ, որպեսզի կարողանանք գնալ դպրոց և պարզաբանել»,- ասաց ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության բաժնի պետը:
Վերջինիս խոսքով՝ այնումենայնիվ թեմայի շուրջ կփորձի զրուցել դպրոցի տնօրենի հետ:
Լիդա Եղիազարյան