
XIV դարից սկսած` Կատալոնիայի ինքնավար մարզում գտնվող Տառագոնան նշում է քաղաքի սուրբ հովանավոր Սանտա Տեկլայի կամ Սուրբ Ֆեկլայի օրը, որն այլ կերպ կոչվում է Հայկական նվերի օր։
Ի սկզբանե տոնը կրոնական բնույթ է կրել. տաճարներում պատարագ է անցկացվել, իսկ քաղաքի փողոցներով տարել են Սանտա Տեկլայի մասունքները։ Սակայն XIX դարում տոնն ավելի աշխարհիկ է դարձել։ Այսօր Տառագոնայի բնակիչներն այդ տոնը նշում են մեծ շուքով. Տոնակատարությունը մեկնարկում է սեպտեմբերի 11-ին և ավարտվում 24-ին, սակայն ամենակարևոր օրը համարվում է սեպտեմբերի 23-ը։