Ինչո՞ւ են Իսպանիայում նշում Հայկական ընծայի օրը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են Իսպանիայում նշում Հայկական ընծայի օրը

Ամեն տարի սեպտեմբերին, Իսպանիայի Տարագոնա քաղաքում նշվում է քաղաքի ամենախոշոր  և ճոխ տոներից մեկը՝ Սանտա Տեկլայի տոնը: Տոնը նաև կոչվում է Հայկական ընծայի տոն:

Այս տոնը հին պատմություն ունի: Երբ Պողոս առաքյալը քարոզել է Իսպանիայում, նրան Տեկլա անունով մի կին է տեսել, ապա ոգևորվելով նոր ուսմունքով, թողել է ամեն ինչ և հետևել Պողոսին: Տեկլան իր գործունեությունը շարունակել է այլ երկրներում, ուր ենթարկվել է բազում փորձությունների: Նահատակվելով քարանձավի փլուզումից, հետևորդները կարողացել են միայն նրա ձեռքը գտնել:

pizap.com14737559679831

Այդ ձեռքը հավատացյալներն իրենց հետ տարել են Կիլիկիա, և այնտեղ պահել մինչև Կիլիկիայի Հայկական թագավորության ժամանակները, մինչև 1321 թ.: Եվ այդ ժամանակ է, որ հայոց Լևոն 5-րդ թագավորը հանդիսավոր կերպով այն ընծայել է Տերագոնային:

Դրանից հետո, ամեն տարի, սեպտեմբերի 23-ին, Տերագոնայում նշվում է Հայկական ընծայի տոնը: Եվ եթե առաջներում այն միայն կրոնական տոն էր, ապա այժմ վերածվել է մեծ տոնախմբության, դրանով իսկ գրավելով զբոսաշրջիկներին: Տոնը հիմա նշվում է 10 օր: Այդ 10 օրերն անցնում են փառատոններով, համերգներով, մրցույթներով և այլն:

5fa245fdace9898d426b1c185ffe7033