
Պրահայի Լետնա շրջանում դեսանտայինը վայրէջք է կատարել կնոջ ու երեխայի վրա ռազմական ցուցահանդեսում, հաղորդում է iDNES.cz-ը:
Ըստ չեխական զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայության ներկայացուցիչ Վլաստիմիլ Կիպրիսի, օդապարիկով նա վայրէջքի առաջադրված շրջան չի ընկել ուժգին քամու պատճառով: Նա վայրէջք է կատարել գոտում, որտեղ հանդիսատեսներ են կանգնած եղել:
Երկու տուժողներին հիվանդանոց են տեղափոխել, դեսանտայինին բժիշկները զննում են, հայտնել է շտապօգնության քաղաքային ծառայության ներկայացուցիչ Յանա Պոշտովան: